Անոթային վիրաբուժության կլինիկա հաճախ են դիմում «դիաբետիկ ոտնաթաթի» համախտանիշով պացիենտներ: Անոթաբան Քնարիկ Բադալյանը նշում է, որ շաքարային դիաբետ ունեցող պացիենտների գրեթե 25%-ի մոտ՝ որպես բարդություն հանդիպում է «դիաբետիկ ոտնաթաթի» համախտանիշը։
Այն առաջանում է հիմնականում մեծահասակների մոտ, ովքեր տևական ժամանակ ունեցել են գլյուկոզայի բարձր մակարդակ արյան մեջ, արդյունքում տեղի է ունենում զարկերակների (հիմնականում սրունքի շրջանի) և նյարդերի վնասում:
Բժշկի խոսքով՝ «դիաբետիկ ոտնաթաթի» համախտանիշը դրսևորվում է
1․ ոտնաթաթի երկարատև չլավացող վերքերով,
2․ ոսկրային դեֆորմացիաներով,
3․ ցավով և այտուցով։
Հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու նպատակով խորհուրդ է տրվում կոշտուկների, մաշկի գույնի փոփոխության, ոսկրային դեֆորմացիաների, գլյուկոզայի երկարատև բարձր ցուցանիշների դեպքում հնարավորինս վաղ դիմել բժշկական օգնության:
Քնարիկ Բադալյանի խոսքով՝ հիվանդության ծանր դեպքերում առաջանում է ոտնաթաթի գանգրենա և մոտ 30% դեպքերում վերջույթի կորուստ։
Բժիշկը նշում է, որ սրունքի զարկերակներով արյան շրջանառությունը վերականգնելու նպատակով առավել հաճախ կիրառվում է սրունքի զարկերակների բալոնային դիլատացիան։
.png)